ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով

Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով
23.12.2024 | 10:15

45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզի կենտրոնում «ճամփու դրեցին» Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան՝ զբոսաշրջության հարցերով կցորդ Յըլմազ Չոլպանին։

Լուսանկարում կանգնած եմ ճիշտ դեպքի վայրում՝ Եղյուսյան դաշտերի պողոտա 99 հասցեում։

Եթե 1991 թ․ կամ գոնե 1998 թ․-ից հետո Հայաստանի ներսում հանրահռչակվեր Հայ Դատի հարցում Սփյուռքի մղած պայքարը, եթե «Շանզ Էլիզեն» թարգմանվեր՝ ըստ հայերենի վկայված ավանդության՝ «Եղյուսյան դաշտեր», և եթե փարիզյան այդ պողոտան լիներ նաև այս գործողության հերոս(ներ)ի գործը հիշատակելու վայր, ոչ թե միայն եվրակալբասիստական «գմփարան», ապա ո՛չ 2018 թ․-ը կլիներ, ո՛չ 2020 թ․-ը, ո՛չ էլ առավել ևս 2023 թ․-ը։

Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ